Հասարակություն

Հրաժարվել Windows- ից. վիրուսներից պաշտպանվելու միջոց

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ռուսաստանում հայտնի Կասպերսկի հակավիրուսային լաբորատորիան հրապարակել է 2012 թ-ի երրորդ եռամսյակի համացանցային վտանգները գնահատող զեկույցը, որում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը` կիբեռսպառնալիքների խոցելի ռիսկային 20 երկրների շարքում:
Մեր երկրից այդ ցուցակում առաջ են անցել Տաջիկստանը և Ռուսաստանը: Հայաստանի ռիսկայնության մակարդակը, ըստ Կասպերսկու վարկանիշի, կազմում է 56,2 տոկոս, ինչը համարվում է բարձր ցուցանիշ:

Մեր երկրի ցուցակի վերին հրոիզոնականում հայտնվելը «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը կապում է հակավիրուսային լաբորատարիայի գործարար նկրտումներով, որոնք, հնարավոր է միտված են հայաստանյան շուկայում սեփական դիրքերը ուժեղացնելուն: Միևնույն ժամանակ՝ փորձագետը խոստովանեց, որ կիբեռանվտանգության պատշաճ ապահովման գործում Հայաստանում դեռ բավականին անելիք կա:
Չնայած պետական մակարդակով ձեռնարկվող քայլերիա՝  հակավիրուսային պաշտպանության վիճակը կիբեռտարածքում մնում է անմխիթար։ Որպես խնդրի լուծում Գրիգորի Սաղյանը առաջարկում է հրաժարվել աշխարհում լայնորեն կիրառելի բայց միևնույն ժամանակ չափազանց խոցելի «Վինդոուզ» ծրագրային ապահովումից և ընտրել ավելի անվտանգ այլընտրանքներից մեկը:

Թողնել պատասխան

Back to top button