ԿարևորՔաղաքական

Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը

Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Նոյեմբերի 5-6-ը, որպես «ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, կմասնակցի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:  «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում կայանալու է այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:

Թողնել պատասխան

Back to top button