ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարար.Բարձրագույն կրթության մասին նոր օրենքն անհրաժեշտություն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԿԳ նախարարության խնդրանքով իրականացրել է համալիր հետազոտություն, որը ոչ միայն ներկայացնում է առկա պատկերն ու խնդիրները, այլև առաջադրում իրավիճակի բարելավման մի շարք առաջարկություններ: Զեկույցի ներկայացման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտության մասին: Նա տեղեկացրել է, որ գործող օրենսդրությունը կարկատան անելու փոխարեն ստեղծվելու է նոր առաջանցիկ օրենք, որը ոչ թե հարմարեցվելու է առկա իրավիճակին, այլ հակառակը, իրվիճակն է հարմարեցվելու օրենքին: Ըստ նախարարի՝ մինչև 2013 թվականի ավարտը նախատեսվում է ունենալ բարձրագույն հետբուհական կրթության նոր մայր օրենք:

Թողնել պատասխան

Back to top button