ԿարևորՀասարակություն

2001-ի համեմատ Հայաստանի բնակչության թիվը նվազել է 130 հազար 823-ով

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի հանրապետությունում անցկացված մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է: «Հանրապետության առկա բնակչության թվաքանակը հաշվառման պահին, որն իրականացվել է հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ: 2001-ի  համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 130 հազար 823-ով»,-ասել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:  Մշտական բնակչության թվաքանակը, դարձյալ նախնական տվյալներով,   3 մլն 18 հազար 854 է. 2001 –ի  համեմատ ցուցանիշը նվազել է 194 հազար 157 մարդով: Կարինե Կույումջյանի փոխանցմամբ` ՀՀ մշտական բնակչության 36.7 տոկոսը գյուղական, 63.3-ը` քաղաքային բնակչությունն է: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետն ասել է, որ ներկայացված տվյալները ենթակ են փոփոխման, արդյունքները վերջնական մշակումից հետո հանրությանը կենրկայացվեն 2013-ին:

Թողնել պատասխան

Back to top button