Կարևոր

Քաղաքագետ.Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի հանրապետությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ավստրալիայի Նոր Ուելսի նահանգի կողմից Արցախի հանրապետության ճանաչումը ամբողջական շղթայի մի մասն է: Այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ` շղթայի սկիզբը դրվեց, երբ Ալիեւը սուր քննադատության ենթարկեց «Անգլիական Բրիթիշ փեթրոլիում» կորպորացիային: Քաղաքագետը նկատել է, որ շղթայի մի մասն էլ Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի ճանաչման որոշումն էր, ինչը վերջինս ստիպված է արել: Այս ամենը, ըստ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, հզոր փաստարկներ տվեցին Հայաստանի արտգործնախարարին` փարիզյան հանդիպումից առաջ: Թե որքանով են այդ փաստարկներն օգտագործվել փարիզյան վերջին հանդիպման ընթացքում` քաղաքագետը չի գնահատել, սակայն համոզված պնդել է, որ ԼՂՀ ճանաման որոշումներ առաջիկայում էլի կլինեն:

Քաղաքագետը որեւէ կասկած չունի` վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի հանրապետությունը:
Քաղաքագետը չի կիսում այն դիտարկումը, թե ԼՂՀ ճանաչումը սխալ է, քանի որ այն հակասում է ավելի վաղ ընդունված միավորման իրավական որոշմանը: Նման կարծիքը իշխող չէ` նկատեց քաղաքագետը, ապա հավելեց, որ այդ մոտեցումը սխալ է: 89 թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո տեղի է ունեցել Արցախի հանրապետության հանրաքվեն եւ անկախության հռչակումը: Ինքն այս քայլի կողմնակիցներից էր եւ կարծում է, որ դա է լավագույն ճանապարհը միավորման:
Իրավական առումով էլ` քաղաքագետը որեւէ հակասություն չի տեսնում: Անդրադառնալով մարդասպան սաֆարովին արտահանձնելուց հետո արտգործնախարարների առաջին հանդիպմանը` քաղաքագետը նախ հիշեցրեց, որ սաֆարովին Ադրբեջանը, պարզապես, պարգեւատրել է կատարած աշխատանքի դիմաց եւ ներման խնդիր չկա այստեղ ու պետք չէ դա դիտարկել իրավական հարթությունում: Սաֆարովին առաջադրանք հանձնարարողն էլ, ըստ էության, հենց Ալիեւն է եղել: Չի կանչել ասել, բայց այն Ալիեւից հասել էր սաֆարովին: Ամեն դեպքում, սաֆարովի հետ կապված սկանդալից հետո Հայաստանի արտգործնախարարը հրաժարվեց հանդիպումից եւ նույնը կարելի էր անել, եթե իրադարձությունները հոկտեմբերի 23-ից չընթանային այնպես, ինչպես որ եղան:

Բավականին հզոր այս խաղաքարտերը պետք է օգտագործել ճիշտ ու դիպուկ` կարծիք հայտնեց քաղաքագետը` շեշտելով, որ կա թիրախը, կան թիրախի թույլ կետերը, որոնց պետք է հարվածել: Սաֆարովի հետ կապված զարգացումներն էլ, քաղաքագետի, այդ թիրախի թերեւս ամենաթույլ կետն է:  Երբ ուժերը կենտրոնացած են ու ջրերը հոսում են մեկ ուղղությամբ` արդյունքները տեսանելի են դառնում եւ դեռ կերեւան` պատկերավորեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի դիտարկմամբ` ԼՂՀ ճանաչման մեջ տեղաշարժը Հայ դատի գրասենյակների, Հայաստանի եւ ԼՂՀ-ի վարած համընթաց արտաքին քաղաքականությունների արդյունք են: Քաղաքագետի գնահատմամբ` հիմնական արդյունքն այն է, որ ազատագրված տարածքներից որեւէ բան չի պակասել ու չկա նման միտում: Նա ավելորդ լավատեսություն չի դրսեւորում, բայց համոզված է` եթե հնարավոր լինի պահպանել վերջին մեկ տարվա տեմպը, որը քաղաքագետը բնորոշեց «հարձակվողական» եզրույթով, ապա` 2013-ին կունենանք ԼՂՀ-ի ճանաչման եւս մի քանի որոշում:

Թողնել պատասխան

Back to top button