ԿարևորՀասարակություն

Վ.Հոկտանյան.Հայաստանում պետգնումների համակարգը հեռու է բավարար գնահատվելուց

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում պետական գնումների համակարգը հեռու է բավարար գնահատվելուց, այսօր արձանագրել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: ԹԻՀԿ ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ 2011թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 20-ը իրականացրել է պետական գնումների համակարգի մոնիտորինգ, որի նպատակն է ուսումնասիրել պետական գնումների համակարգը և մատնանշել դրանում առկա հիմնախնդիրները:
Նա նշել է, որ «Գնումների աջակցման կենտրոը» տվյալների վերլուծություն չի կատարում, գնումների պաշտոնական կայքը մատչելի և թափանցիկ չէ, չի հաջողվում մեկ անձի կողմից գնումների վերացման երևույթը կանխել. «ՀՀ-ում գործող շուրջ 140.000 տնտեսվարող սուբյեկտներից armeps.am կայքում գրանցվել է ընդամենը 690 տնտեսվարող օպերատոր կամ 0.49%-ը:Սա վկայում է այն մասին, որ մասնավոր հատվածը իրազեկ չէ գնումների համակարգին կամ չի կարևորում այն»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

Թողնել պատասխան

Back to top button