ԿարևորՄիջազգային

Հայերը ու քրդերը Բեռլինում բողոքելու են Էդրողանի դեմ

Գերմանիայի հայկական եւ քրդական կազմակերպությունները պատրաստվում են համատեղ բողոքի գործողություն անցկացնել Բեռլինում, Բրանդենբուրգի դարպասների մոտ՝ բողոքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանի Գերմանիա այցի դեմ։

Թուրքիայի եւ Գերմանիայի կառավարությունների ղեկավարների հանդիպումը նախատեսված է վաղը։ Նրանք քննարկելու են սիրիական ճենաժամը, նաեւ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների խնդիրները, Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հայկական եւ քրդական կազմակերպությունների ներկայացուցիչները Թուրքիայի կառավարությանը մեղադրում են քրդերին եւ ալավիներին ճնշելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։ Նախատեսվում է, որ բողոքի ակցիային կմասնակցեն մոտ 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վարչապետ Էրդողանն իր երկօրյա այցի ընթացքխում կմասնակցի Բեռլինում Թուրքիայի նոր դեսպանատան շենքի բացմանը, ելույթ կունենա Բեռլինի ինստիտուտում, հաղորդում է «Ռեգնումը»։

Թողնել պատասխան

Back to top button