ԿարևորՀասարակություն

Հալեպում հրկիզվել է Սուրբ Գևորգ եկեղեցին (Ֆոտոշարք)

Հալեպում հրկիզվել է հայկական Նոր գյուղ թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին:  Տարածված լուսանկարները վկայում են այն մասին, որ եկեղեցին գրեթե մոխրացել է: Հրդեհից էապես վնասվել է նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Մեսրոպյան վարժարանը,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն էր որոտացել նաև Դամասկոսի հայաբնակ թաղամասերից մեկի մոտակայքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թե 10 զոհերի, թե շուրջ 50 վիրավորների մեջ հայեր կան:

Թողնել պատասխան

Back to top button