Մշակույթ

Կայացած և հաջողված. ավարտվում է Վերադարձի փառատոնը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ավարտվում է Վերադարձի Դասական երաժշտության 6-րդ փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս հանդիսատեսի համար հնարավորություն է ընձեռել հանդիպել արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվել դասական երաժշտության գլուխգործոցներին: Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի եզրափակիչ համերգը, որը նվիրվելու է Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին: Ամփոփելով Վերադարձի Դասական երաժշտության 6-րդ փառատոնի անցկացումը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշել է, որ այս փառատոնը ևս կարելի է համարել կայացած և հաջողված:

Թողնել պատասխան

Back to top button