ԿարևորՀասարակություն

Ազդարարվեց «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» ստեղծման աշխատանքների մեկնարկը

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Երևանում «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն» ստեղծելու գաղափարն արդեն իրականություն է դառնում։ Երկրի ղեկավարի մասնկցությամբ  այսօր տեղի է ունեցել Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող հիշյալ կենտրոնի մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Աջափնյակ վարչական շրջանի նորակառույց այգու բացմանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այգին այս տարվա, գուցեև ամենամեծ նվերն էր երևանցիներին:

Երևանի Աջափնյակ համայնքում այսօր ազդարարվեց «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» ստեղծման աշխատանքների մեկնարկը։ Երկարաժամկետ ծրագիրը մշակել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկային և առաողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Պետական-մասանվոր համագործակցության հիմունքներով իրակացվող ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30-60 միլիոն ԱՄՆ դոլար։ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի տեղեկացմամբ կենտրոնի ստեղծման ծրագիրը նաախտեսվում է իրականացնել երեք փուլով։ Առաջին փուլում կկառուցվի մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոնը, որի հիմնարկեքը տեղի ունեցավ այսօր ՝ երկրի ղեկավարի մասնակցությամբ:

Կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներիին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման պահանջարկը Հայաստանում՝ միաժամանակ ստեղծել ենթակառուցվածք, որը թույլ կտա այն դարձնել նաև տարածաշրջանային կենտրոն։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ, այսօր հիմք դրվեց մի ծրագրի, որն իր ուղղվածությամբ, ձևաչափով և բովանդակությամբ աննախադեպ է Հայաստանի նորագույն պատմության մեջ:

Չարորակ  նորագոյացությունների դեմ պայքարն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայասատանում։ Պաշտոնական տվյալներով  մեր երկրում ամեն տարի  չարորակ ուռուցքների պատճառով  հաշմանդամ է ճանաչվում շուրջ 2700 մարդ, իսկ տնտեսական վնասը տարեկան գերազանցում է 75 միլիոն դրամը։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի տեղեկություններով վերջին տարիիներին Հայսատանում գրանցվել է ուռուցքային հիվանդություններով հիվանդացության և մահացության զգալի աճ։ Պատճառները տարբեր են՝ ոչ բավարար տեխնիկական հագեցվածությունից մինչև բարձր տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների սակավություն։ Առողջապահության նախարարի գնահատմամբ «Ուռուցքաբանության  գերազանցության  հայկական կենտրոնի» կառուցմամբ այսօր սկիզբ է դրվում առողջապահական ամենաարդիական ծրագրին, որն ուղղված է հիշյալ խնդիրների լուծմանը։  Աջափնյակ վարչական տարածքում կառուցվող  մոլեկուլյար և ճառագայթային  գերժամանակակից  ախտորոշման կենտրոնի հիմնարկեքի արարողությունից հետո նախագահ  Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց նաև Աջափնյակ  վարչական շրջանի նորակառույց այգու բացմանը։ Տրամադրությունն այստեղ իսկապես տոնական էր, քանի Աջափնյակի բնակիչները վաղուց էին սպասում այս այգու բացմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այգին այս տարվա, գուցեև ամենամեծ նվերն էր երևանցիներին, բայց ծրագիրը շարունակակն է և Երևանի կանչապատման և վարչական շրջանների փոքր կենտրոնների ստեղծման ու բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև  հետագայում:

Թողնել պատասխան

Back to top button