ԿարևորՏնտեսական

2013-ին կառավարությունը 6.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում՝ 2012-ին սպասվող աճի 7 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն այսօր սկսել են 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսատնետեսական փաստաթղթի հիմնական առանձնահատկություններն ու ուղղությունները պատգամավորներին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, բյուջեի հիմնական ցուցանիշների մասին խոսել ու պատգամավորների հարցերին պատասխանել են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Տիգրան Սարգսյանի խոսքով ՝ 2013 թ. պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդյունավետ ինստիտուտների զարգացում: Այս սկզբունքների հիման վրա էլ կառավարությունը թիրախավորել է իր 4 հիմնական նպատակներ: Դրանք են տնտեսական աճի պահպանումը, սոցիալական ոլորտում արմատական փոփոխությունները, գործարար եւ ներդրումաին միջավայրի բարելավումն ու մակրոտնտեսական կայունության ապահովումը:
2013-ին կառավարությունը 6.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում՝ 2012-ին սպասվող աճի 7 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կանխատեսումները, ըստ որոնց 2013-ին համաշխարհային տնտեսությունը կարող է վտանգավոր իրավիճակում հայտնվել: Նաև այդ կանխատեսումները հաշվի առնելով կառավարությունը 2013-ին նախապատվությունը կտա մակրոտնտեսական զգուշավոր քաղաքականության իրականացմանը:

«Առաջին անգամ պետական բյուջեն ներկայացվում է «Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնահատկությունները» ֆորմատով; Այսինքն՝ նկարագրվում են ոչ միայն ռիսկերը, այլեւ դրանց կանխարգելման կամ հետեւանքների դեմ իրականացվող քայլերը:

Թողնել պատասխան

Back to top button