Հասարակություն

Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերը Հայաստանում հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Նա հերթական անգամ ընդգծեց, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավական երիտասարդացել է, եւ որ դրա դեմ պայքարի լավագույն եղանակը այն ժամանակին ախտորոշելն ու կանխելն է:

Հիվանդությունը, օրինակ, թեպետ առավել հաճախ երեւան է գալիս 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ երբեմն հայտնաբերվում են նույնիսկ 20-25 տարեկան աղջիկների մոտ։ Խաչանուշ Հակոբյանն արձանագրում է, որ հայ կանանց ինքնագիտակցությունը, նախկինի համեմատ, բավական բարձրացել է. նրանք ավելի հաճախ են սկսել բժշկի այցելել:
Մասնագետը միտումը համարում է դրական, սակայն ոչ բավարար: Կրծքագեղձի նորագոյացությունները չարորակի վերածվելը կարելի է կանխել, իսկ դրա համար ոսպի հատիկի մեծությամբ գոյացությունը պետք է ճիշտ ժամանակին հայտնաբերվի և բուժվի, ասում է Խաչանուշ Հակոբյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button