

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկեց ոսկերչական իրերի ցուցահանդեսը, որի բացմանարարարողությանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի կազմակերպման օրերեը համընկնում են Հայ ոսկերչի ազգային օրվա և ցուցահանդեսի կազմակերպիչ՝ հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի ստեղծման 15-ամյակի հետ։ Ցուցահանդեսը Երևանում կազմակերպվում է երկրորդ անգամ՝ տարեցտարի ընդլայնելով մասանկիցների ցանկն ու աշխարհագրությունը։ Երևանում անցակացվով ոսկերչական իրերեի ցուցահանդեսը թվով երկրորդն է, բայց այս ընթացքում էականորեն ընդլայնել է մասնակիցների ցանկն ու աշխարահագրությունը։ Ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ։ ՀՀ էկոնոմիակկյի նախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ` ոլորտը Հայաստնում զարգացման դրական աճ է արձանագուրել։ 2012-ի տվյալներով ունենք 14-15 տոկոսանոց աճ՝ ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ոլորտներում:
«Աշխարհի տարբեր ծայրերեից հայ ոսկերիչներին մեկ վայրում հավաքելն, իրականում, հեշտ գործ չէ։ Բայց աստիճանաբար նրանց մեջ էլ ամրապնդվում է այն համոզմունքը, որ աշխարհում միակ տեղը, որտեղ կարելի է ոչ միայն հաճույք ստանալ, այլև բիզնես հիմնել, դա հայրնեիքն է»,-ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը։ Այդ առումով նա խիստ կարևորում է տնտեսական ազատ գոտու ստեղծումն ու համապատասախան իրավական միջավայրի ապահովումը: Միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 30-ին կանցակացվի համաժողով՝ ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախանարրության կողմից համաժողովի մասնկիցներին կներկայացվեն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակվծ ոսկգործության, ադամանդագործության և ժամագործւության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարարվորությունները, մասանվորապես, ոսկերչության ոլորտում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: