ԿարևորՄշակույթ

Մեկնարկում է անիմացոն ֆիլմերի ReAnimania փառատոնը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 3-9-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիիոն  4-րդ  կինոփառատոնը, որի շրջանակներում կներկայացվեն  մրցութային և հատուկ ծրագրեր, կլինեն պրեմիերաներ, հրավիրված հյուրերեի կողմից  կանցակացվեն վարպետության դասեր։  Հագեցած կլինեն «ՌեԱնիմանիայի» ոչ միայն ցերեկները, այլև երեկոները։   Անիմացիայի սիրահարների համար այս տարի  բացօթյա ցուցադրություններ կլինեն  Սիրահարների այգում։ Փառառատոնում այս տարի կներկայացվի  400 ֆիլմ աշխարհի 40 երկրներից։ Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի»  կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, «Խնկո Ապոր»  մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաև «Թումո» և «Այբ» կրթահամալիրում։ Փառատոնային բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է ։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին այսօր տեղեկացրել է, որ  աշխարհի ամենամեծ  միջազգային անիմացիոն կինոփառատոններից մեկի՝  Անսիի փառատոնի տնօրեն  Տիցիանա Լոքսին այս տարի դարձել է  «ՌեԱնիմանիա»  փառատոնի  միջազգային խորհրդի անդամ։

Թողնել պատասխան

Back to top button