ԿարևորՏնտեսական

«Գոյատևման բյուջե». 2013թ-ի բյուջեի նախագիծն ` ըստ Միքայել Մելքումյանի

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Գոյատևման բյուջե»,- ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքոմյանն այսօր այսպես է բնութագրել կառավարության կողմից խորհրդարան ներկայացրած «2013 թ Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԲՀԿ –ական պատգամավորը հայտարարել է, որ ներկայացրած բյուջեի այս տարբերակին իրենք դեմ են, սակայն, մի քանի անգամ կրկնել է, որ պատրաստ են քննարկել, ներկայացնել իրենց առաջարկություները: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իր ասածը լինելը չի նշանակում, թե «2013թ Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին խմբակցությունը դեմ է քվեարկելու: ԲՀԿ-ն չի ընդունում կառավարության իրականացրած տնտեսական զարգացման մոդելը, կարծում է, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55-57 հազար դրամ պետք է լինի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը խոսել է կառավարության ներկայացրած նվազագույն աշխատավարձը 2013թ հունվարի մեկից 2500 դրամով բարձրացնելու առաջարկից, հայտարարել, որ աղքատության մակարդակը մեր երկրում ավելացել է, կարծիք հայտնել, որ դեռ ժամանակը չէ, որպեսզի Հայաստանն անցնի կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր համակարգին:Հարցին, թե ինչու է ԲՀԿ-ն կառավարության որդեգրած քաղաքականությունից սկսեց դժգոհել այժմ, երբ իշխանության մաս չի կազմում, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը պատասխանել է. «Միգուցե դա պետք է ավելի լավ ներկայացված լիներ, որպեսզի դուք տեղյակ .լինեիք: Ես այդ փուլում ԱԺ պատգամավոր չեմ եղել, բայց ես հիմնադիր անդամ եմ ԲՀԿ-ի և նույն վերլուծությունը մենք արել ենք, այլ բան էր, որ դրանք պետք է ձեզ ավելի համակողմանի ներկայացվեին: Ինչևիցե, ես կարծում եմ դուք դեմ չեք, որ ԲՀԿ-ն այժմ ներկայացնի իր վերլուծությունները»:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների: Նախնական քննարկումների ավարտից հետո «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ նոյեմբերի 12-15-ի լիագումար նիստերի օրակարգում:

Թողնել պատասխան

Back to top button