Հասարակություն

Ամուսնության տարիքը Հայաստանում սահմանվում է 18 տարեկանը. բացառություններ կարող են լինել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է կազմակերպել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ առաջարկող  նախագծի շուրջ: Օրինագծով  առաջարկվում է կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքային նվազագույն շեմ  սահմանել 18 տարեկանը:  Գործող օրենսգիքի համաձայն՝  ամուսնության նվազագույն տարիքը կնոջ  համար 17-ն է, իսկ տղամարդու համար ՝ 18-ը:

Ամուսնության նվազագույն նույն տարիքը ՝ 18 տարեկանը ամրագրելով՝ Հայաստանը օրենսդրորեն լուծում է գենդերային հավասարության հարցը և վերացնում խտրականությունը կնոջ և տղամարդու միջև. սա  Ընտանեկան օրենսգրքում առաջակվող փոփոխության կառավարության հիմնավորումն է:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովինախագահ Դավիթ Հարությունյանը փորձում էր պարզել՝ սա խտրականություն է կնո՞ջ, թե՞ տղամարդու նկատմամբ։

 

«Իրականում դա խտրականություն է կանանց նկատմամբ զուտ այն մեկնաբանությամբ, որ փաստորեն պետությունը  կնոջն ասում է ՝ ոչինչ , դու կարող ես փոքր էլ ամուսնանալ, կարող ես կրթություն  չստանալ, քո ամուսինեը քեզ կպահի: Մյուս մոտեցմամբ էլ  սա խտրականություն   է ամուսնու նկատմամբ, քանի որ նրան թույլ չենք տալիս ավելի շուտ ամուսնանալ և պարտադրում ենք սպասել մինչև 18 տարեկան դառնալը»,- պարզաբանում է արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը։
Կառավարությունն այս դեպքում, ըստ  Օրբելյանի,   անկախ նրանից, թե խտրական մոտեցումներն ում օգտին են  լուծվում,  նախապատվությունը տալիս է  իրավահավասարության սկզբունքին:

Ի դեպ՝ նույն հարցի վերաբերյալ կառավարությունը միանգամից 2 օրնագիծ է ներկայացրել: Առաջինով նույնացվում է ամուսնական նվազագույն տարիքը թե կանանց, թե տղամարդկանց համար: Երկրորդով նշվում են այն դեպքերը, երբ ամուսնության տարիք կարող է համարվել 17 տարեկանը, երբեմն էլ 16-ը:
Ըստ նախագծի ՝ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է ծնողի համաձայնությունը, իսկ բացառիկ դեպքերում , արդեն դատարանի միջնորդությամբ և կրկին ծնողների համաձայնությամբ, կարող է թույլատրվել անձի ամուսնությունը 16 տարեկան հասկաում, եթե դա է պահանջում անչափահասի շահը:

Այս ձևակերպումը, այսինքն 18 տարեկանից ավելի վաղ ամուսնանալու հնարավորություն տալը, արդեն բավարարում է եզդիների համայնքին:
Ի դեպ՝ ստատիստիկ տվյալները հակառակ միտումների մասին են խոսում. Հայաստանում, ըստ վիճակագրության, նկատվում է վաղ ամուսնությունների թվի նվազոււմ: Ինչ վերաբերում է միջազգային փորձին , ապա եվրոպական երկրներն այս առումով 3 խմբի են բաժանվում. առաջին խմբում այն երկրնրերն են, որտեղ ամուսնական տարիքը 18-ն  է առանց բացառությունների, երկրորդ՝ ավելի մեծ խմբում այն երկներն են, որտեղ  այդ տարիքը երկու սեռերի համար էլ 18-ն է ՝ բայց ծնողների կամ դատարանի համաձայնությամբ հնարավոր է նաև ավելի վաղ ամուսնությունը:
Ըստ արդարադատության նախարարի՝ շատ ավելի փոքր է այն երկրների թիվը, դրանք ընդամնեը 4-ն են, որտեղ կնոջ և տղամարդու համար ամուսնության տարբեր տարիքներ է ամրագրվում: Հայաստանը, փաստորեն, լքում է հենց այս խումբը:

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button