Հասարակություն

ՏՄՊՊՀ.202 մլն դրամի տուգանքներից 47.8 մլն. արդեն իսկ բռնագանձվել է պետական բյուջե

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս տարի՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ, 202 մլն դրամի տուգանքներ է նշանակել, որից 47.8 մլնն արդեն իսկ բռնագանձվել է պետական բյուջե: Այսօր Ծաղկաձորում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Տնտեսական մրցակցության պաշտպանութան պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ելույթ ունենալով Հանձնաժողովին կից հասարակական խորհրդի նիստում: Նշենք, որ Հանձնաժողովի որոշումներն ու տուգանքները կտրուկ աճել են 2010-ից հետո: Սակայն Արտակ Շաբոյանն ասել է, որ տուգանքների նշանակումը ինքնանպատակ չէ, առաջնայինը մրցակցային խնդիրներն են: Շատ դեպքերում Հանձնաժողովի որոշումներն ունենում են կանխարգելիչ դերակատարում: Այնուամենայնիվ՝ տնտեսվարող սուբյեկտների մի մասը բողոքարկել է Հանձնաժողովի որոշումները դատական համակարգում: Ըստ Շաբոյանի՝ դատական ատյաններում բողոքարկված՝ հանձնաժողովի որեւէ որոշում վերջին 3 տարիներին անվավեր չի ճանաչվել: Նկատենք, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ Տնտեսական մրցակցության պաշտպանութնան պետական հանձնաժողովի որոշումների դատական բողոքարկումն օգտագործում են ժամանակ շահելու եւ շուկայում իրենց անօրինական գոործունեությունը երկարաձգելու համար:

Թողնել պատասխան

Back to top button