Հասարակություն

Սաֆարովին ներում շնորհելը ղարաբաղյան բանակի վրա ազդել է, բայց՝ դրական առումով,-ասում է Մովսես Հակոբյանը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

«Հակառակորդի ագրեսիվությունը շփման գծում կանգնած զինվորները զգում են ամեն օր, կրակոցների ինտենսիվությունն աճում է, օգտագործվող զենքերի տեսականին մեծանում` ոչ խաղաղության օգտին: Արցախյան բանակն էլ ժանանակ առ ժամանակ այդ ոտնձգություններին պատասխանում է` զսպելու համար»: Հոկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում ԼՂ-ի Պաշտպանության նախարար, պաշտպանության բանկի հրամանատար Մովսես Հակոբյանն այսպես է բացատրել շփման գծում տիրող իրավիճակը` նշելով, որ Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրը: Զրույցը՝ ինչպես սահմանին տիրող իրավիճակի, այպես էլ զինվորների նիստուկացի, բանակի սպառազինման գործընթացի ու կադրային փոփոխությունների մասին էր: Հնչել են նաև քաղաքական հարցեր` հիմնականում արտաքին հարաբերություններին, մասնավորապես Ղարբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանց պատասխանելուց Մովսես Հակոբյանը հրաժարվել է, բայց, որոշ տեսակետներ, այնուամենայնիվ, հնչել են:

Թողնել պատասխան

Back to top button