Տնտեսական

ՊԵԿ-ում ակնկալում են, որ նոր ՀԴՄ-ների միջոցով էականորեն կավելանան արձանագրվող շրջանառությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշեց, որ 2013 թ հունվարի մեկից տնտեսվարող սուբյկետների մի մասը պետք է նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրի: Նոր ՀԴՄ-ներն ունենալու են չջնջվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն։ Նոր համակարգը ենթադրում է, որ միասնական ցանց է ստեղծվելու, օնլայն ռեժիմով կապ է հաստատվելու Պետական եկամուտների կոմիտեի հետ:
Շուրջ չորս տարի է, ինչ Հայաստանի բոլոր առևտրի կետերում պարտադիր տեղադրվել են հսկիչ դրամարկղային մեքնենաներ: Այլ հարց է դրանք կիրառվում են, թե ոչ, և թե ինչպես կիրառվում: ՀԴՄ-ների տեղադրումը որոշ տնտեսվարողների մոտ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հետո իհարկե աղմուկը մարեց ու ՀԴՄ-ների տեղադրումից դժգոհ քաղաքացիների գրեթե չենք հանդիպում:

Ինչպես նախաձեռնողներն ու ոլորտի պատասխանատուներն էին վսատհեցնում, ՀԴՄ-ների օգտագործումը կօգնի, որ մեր երկրում ստվերը կրճատվի: Ինչպես արդեն նշեցինք, անցել է շուրջ չորս տարի, սակայն, բոլորովին վերջերս պարզվեց, որ ոլորտի պատասխանատուների ակնկալիքները չեն արդարանում ու հոկտեմբերի 18-ին կառավարությունը որոշեց. 2013թ հունվարի մեկից տնտեսվարողների մի մասը պետք է նոր ՀԴՄ-ներ տեղադրի: ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանի տեղեկացմամբ.«2013թ հունվարի մեկից արդեն իսկ ԱԱՀ վճարողները պարտադիր են կիրառել նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ: Որպես ամսեկան ԱԱՀ ճանաչվում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունեն հարյուր միլիոն դրամից ավել հասույթ»:

Պարզվել է, որ 2005թ ընդունված տեխնիկական գործող պայմանները ժամանակակից պայմաններին չեն համապատասխանում: Իսկ ավելի ստույգ, Միրումյանի փոխանցմամբ, համահունչ չէին ինչպես հարկային հասույթների հաշվառման առումով, այնպես էլ նրանց տեխնիկական ու սպասարկման հնարավորություններին: Ինչպես նշեց պաշտոնյան, Նոր, տեխնիկապես ավելի հագեցած ՀԴՄ-ներ 2013թ. հունվարի 1-ից կտեղադրեն այն գործարարները, ովքեր վճարում են ամսական ԱԱՀ։ Նոր ՀԴՄ-ները կունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու և այլ հնարավորություններ։ Նոր համակարգը ենթադրում է, որ միասնական ցանց է ստեղծվելու, օնլայն ռեժիմով կապ է հաստատվելու Պետական եկամուտների կոմիտեի հետ: Նախաձեռնողները միջամտությունը բացառում են, հետևյալ պարզաբանմամբ. ՀԴՄ-ների մեջ տեղադրվող չիպերի կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ին: Նոր ՀԴՄ-ները կարժենան մինչև 180 հազար դրամ: ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյան.«Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ ցանկացած գնի ծախս կատարելիս տնտեսավորղ սուբյկետ 33 տոկոսի չափով հնարավորություն է ունենում նվազեցնել պետությանը վճարելիք հարկերը: Պայմանականորեն, եթե ՀԴՄ-ն արժե 150 հազար դրամ, ապա դա նշանակում է, որ ամսեկան ԱԱՀ վճարողը 25 հազար դրամի չափով կատարելու է ԱԱՀ հաշվանցում, պակասեցնելու է պետությանը ենթակա վճարման հարկը, և նույն 25 հազար դրամի չափով շահութահարկի խնայողություն է ունենալու: 150 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ-ի ծախսը տնտեսվարող սուբյեկտի մոտ կլինի շուրջ 100 հազար դրամ»:

Տեղեկացնենք, որ ՀՀ-ում հաշվառված է վաթսուն երեք հազար յոթ հարյուր քսանինը հսկիչ դրամարկղային մեքենա: ՊԵԿ-ի տվյալներով նոր ՀՄԴ-ները կիրառելու է հազար հարյուր տնտեսվարող: Նրանց բաժին է ընկնելու ութ հազար չորս հարյուր ՀԴՄ: Իսկ ընդհանրապես ողջ տնտեսությունում ներդրված է 60 հազար ՀԴՄ: Միջին և փոքր ընկերությունները նոր ՀԴՄ-ներին անցում կկատարեն 2014թ.-ի և 2015թ.-ի հունվարի մեկից։ «Փոքր ու միջին բեիզնեսի համար այժմ քննարկվում է երկու երեք անգամ ավելի ցածր գին ունեցող հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հարցը»,-ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը.«Որպեսզի նոր ՀԴՄ-ների կիրառումը ՓՄՁ-ի համար լրացուցիչ բեռ չենթադրի, մասնավորապես կարող է քննարկվել նաև ՓՄՁ-ին ՀԴՄ-ները անվճար տրամադրվելու հարցը»:

ՊԵԿ-ում ակնկալում են, որ նոր ՀԴՄ-ների միջոցով էականորեն կավելանան արձանագրվող շրջանառությունները, թե որքան, դեռ խուսափում են թվեր հնչեցնել, սակայն, բառեր այնուամենայնիվ հնչեցին.«Մեր գնահատականները, այո, շատ լավատեսական են»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button