ԿարևորՄշակույթ

Հայաստանում մինչև հոկտեմբերի 31-ը Չինաստանի մշակույթի օրեր են

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում կանցկացվեն մեկնարկել են Չինասատանի մշակույթի օրեր, ինչի կապակցությամբ Չինաստանից Հայաստան է ժամանաել 35 հոգուց բաղկացած պատվիրակություն։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյան ու ՀՀ-ում Չինասատանի ժողովրդական հանրարեպտության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չան Չունն այսօր խոսել են այն միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն չինական մշակույթի օրերեի շրջանակում։
Հայասատանի և Չինասատանի միջև դիվանագիտական հարաբերությունները 20 տարվա պատմություն ունեն։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գնահատմամբ այս ընթացքում երկու երկրենրը հասցրել են ապահովել համագործակցության բարձր մակարդակ հատակպես մշակույթի ոլորտում։ Անցյալ տարի մեծ հաջողությամբ հայասատնի մշակույթի օրերե անցկացվեցին Չինասատանում , իսկ այս օրերերին չինական հին ու հարուստ մշակույթին ծանոթանալու հնարարվորություն է ընձեռնվել հայ հանրությանը։ Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված մշակությային համագործակցության մասին ծրագրի շրջնակներում հոկտեմբերի 26-31-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում չինական «Հանսեն» ազգային պարի խմբի մասանկցությամբ այսօր տեղի կունեա չինական մշակույթի օրերեի պաշտոնական բացումը։ Հոկտեմբերի 28-ին համույթը հանդես կգա նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ հոկտեմբերի 30-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Նույն օրը Հայասատանի ազգային պատկերասրահում կբացվի «Մետաքսի ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչև նոյեմբերրի 7-ը։ ՀՀ-ում Չինասատանի ժողովրդական հանրարեպտության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չան Չունն այս միջոցառումները համարում է խիստ անհրաժեշտ երկու երկրների մշակութային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարվգացնելու առումով:

«Այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարբերությունների հասատատման 20-րդ տարեդարձը, այս միջոցառումները նվիրված են նաև այդ հոբելյանին։ Որպես հին ու հարուստ մշակույթ ունեցող երկրներ մենք փոխադարձաբար բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները, որոնք լուրջ զարգացում են ապրել մասանվորապես վերջին երկու տարիների ընթացքում։ 2011-ին Չինասատանում անցկացված հայկական մշակույթի օրերին մեր ժոողվուրդը լավ հնարավորություն ստացավ ծանոթանալու հայկական հարուստ մշակութային ժառանգությանը։ Հուսով եմ, որ այս օրերին նույն հաջողությամբ կարող ենք ներկայացնել նաև չինական մշակույթը»:

Հավելենք, որ Չինաստանից ժամանած հյուրերն այս օրերեին հնարարվորթյուն կունենան ծանոթանալու նաև հայկական մշակույթի առանձնահատկություններին, նրանք կայցելեն պատմաճարտարպետական հուշարձաններ, կլինեն Հայասատնի ազգային պատկերասրահում:

Թողնել պատասխան

Back to top button