Քաղաքական

Հմայակ Հովհաննիսյան.««ՆԺԿ»-ն շարունակում է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սկսած ճանապարհը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 13-րդ տարելիցն է, ինչի առիթով Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում այսօր կայացած հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Հարգելով հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը` քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ասել է , որ ոճրագործության զոհերի հիշատակը պետք է հարգել` պահպանելով նրանց թողած ժառանգությունն ու շարունակելով նրանց սկսած ուղին շարունակելով: Այս առումով նա առանձնացրել է Նոր Ժամանակներ կուսակցությունը, որն ըստ Հմայակ Հովհաննիսյանի` շարունակում է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սկսած ճանապարհը:

Թողնել պատասխան

Back to top button