ԿարևորՄիջազգային

Հիլարի Քլինթոնը հրաժարական կտա

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականի հետ զրույցում հայտնել է պաշտոնաթող լինելու իր ցանկության մասին, ինչը տեղի կունենա երկրում նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, գրում է Lenta.ru-ն։ «Ես մտադիր եմ հեռանալ անմիջապես նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո. այսպիսինն է իմ ծրագիրը»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դեռևս հնարավորություն չի ունեցել այս թեմայով զրուցել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ վերջինիս զբաղվածության պատճառով։ Ավելի վաղ Քլինթոնը բազմիցս հայտարարել է, որ Օբամայի վերընտրման դեպքում ինքը կշարունակի պաշտոնավարել պետքարտուղարի պաշտոնում։ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն է ստանձնել 2008 թ.-ին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։

Թողնել պատասխան

Back to top button