Հասարակություն

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պետք է քննարկման դրվի մինչեւ մինչեւ 2013 թ-ի ապրիլի 24-ը, ֆրանսիացի սենատորն է ասել

Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակությանն`  ի դեմս երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի, հոկտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան խմբի պատվիրակությունը եւ սենատորներ Լյուկ Կարվունասը, Էրվե Մարսելը եւ Բեռնար Պիրասը: Ինչպես գրում է «Nouvelles d’Arménie»-ին, քննարկան հիմնական թեման եղել է Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ պայքարի օրինագիծը, Հայաստանի նախագահի Ֆրանսիա կատարվելիք պաշտոնական այցը եւ Հայաստանի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան պատվիրակության Փարիզ կատարվելի այցը: Հիշեցնելով Ֆրանսիայի նախագահի պարտավորությունների թվում բազմիցս հաստատված, Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնելու խոստումը` Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակությունը հայտնել է, որ անհրաժեշտ է շուտափույթ անցնել տվյալ նպատակի իրագործմանը:

Ֆիլիպ Կալտենբախը հաստատել է խմբի ցանկությունը, ըստ որի նոր օրինագիծը  պետք է շուտափույթ քննարկման դրվի  մինչեւ 2013 թ-ի ապրիլի 24-ը: Նա նաեւ ընդգծել է այս անգամ տվյալ  նախաձեռնության  հաջողության համար իրավական եւ  քաղաքական պայմանների ապահովման պարտավորությունը:

Թողնել պատասխան

Back to top button