ԿարևորՔաղաքական

Պատգամավորները ողջունում են հայ- թուրքական հասարակական շփումները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանական ճեպազրույցների այսօրվա շքերթը բացեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Առաջին հերթին նա ողջունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և դրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևը և հույս հայտնեց, որ այս գործընթացը կստանա շարունակական բնույթ միջազգային ասպարեզում:
Պատգամավորներից շատերը ողջունեցին նաեւ շաբաթասկզբին Ստամբուլում կայացած Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչների և փորձագետների հավաքը։
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը այնուամենայնիվ նկատեց, որ ի տարբերություն ոչ կառավարական շփումների, պաշտոնական մակարդակով թուրքական կողմից դեռևս ոչ մի ազդակ չկա:
«Բարգավաճ Հայաստան»խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթին կարևորեց հայ-թուրքական շփումների այս ձևաչափը որպես առկա լարվածության թուլացման միտում:
ՕԵԿ- ական Մհեր Շահգելդյանն էլ նկատեց, որ այս հավաքը վկայում է նրա մասին, որ թուրքական հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ի տարբերություն իշխանությունների պատրաստ են հայերի հետ երկխոսության։
Սակայն լրագրողների  հարցերի կիզակետում գալիք նախագահական ընտրություններն էին և «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» քաղաքական ապահարզանը:

 

Նախագահական ընտրությունների մասին.

Միասնական ընդդիմադիր թեկնածուի հարցում դեռևս որոշակիություն չկա: ՀՅԴ- ն դեկտեմբերին կգումարի իր Գերագույն ժողովը և կորոշի իր թեկնածուին, ՀԱԿ-ում  քննարկումների և բանակցությունների շրջան է, ԲՀԿ-ն էլ չի հստակեցնում` ում է սատարելու` գործող նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ այլ թեկնածուի:
Համենայն դեպս, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց իր սեփական կարծիքը` ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածույով ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի:

 

Քաղաքական ապահազանի մասին

Ինչպես պարզվեց, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» քաղաքական ապահարզանի հիմնական պատճառը եղել է վերջինիս առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի անկարգապահությունը:
Այսպես՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Քոքոբելյանի ԱՄՆ բուժման մեկնելու մասին մամուլից են իմացել:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button