Կարևոր

Որն է պատճառը, որ Գյումրիի` մեկ տարվա համար պլանավորած բյուջեն ծախսվել է 9 ամսում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրի

Գյումրիի մեկ տարվա համար պլանավորած բյուջեն ծախսվել է 9 ամսում: Գյումրիի նորընտիր քաղաքապետը ժամկետից շուտ ստանձնելով պարտականությունները՝ առաջին ու արտահերթ նիստն է անցկացրել ավագանու նախկին կազմի հետ: Օրակարգի 6 հարցից առաջինն անդրադարձն էր քաղաքապետարանի կուտակած՝ ընդհանուր հաշվով, 1 մլրդ 113 մլն դրամի պարտքերին: Ինչ հոդվածներում՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվել. պարզելու համար նորընտիր քաղաքապետը նախկին ավագանու անձնակազմին առաջարկել է հրավիրել փորձագետներ եւ աուդիտ կատարել:

Թողնել պատասխան

Back to top button