ԿարևորՄիջազգային

Նախկին վարչապետը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր դապատարտվել է չորս տարվա ազատազրկման հարկերից խուփասելու եւ ֆինանսական զեղծարարությունների համար։

Նրան նաեւ երեք տարով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։ Ըստ Բի Բի Սի- ի՝ Բեռլուսկոնին ամենանյն հավանականությամբ դատարանի որոշումը կբողոքարկի։

Անցած տարիներին արդարադատությունը բազմաթիվ անգամ փորձել է պատասխանատվության ենթարկել քաղաքական գործչին՝ մեղադրվելով նրան խարդախության, կեղծ վկայությունների, կաշառակերության, կոռուպցիայի, անչափահասների հետ սեռական կապեր ունենալու մեջ։

Բեռլուսկոնին հերքում է մեղադրանքները՝  իրեն համարելով քաղաքական կողմնակալ դատախազների զոհ, որոնք վենդետա են հայտարարել։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button