ԿարևորՍպորտ

Մեկնարկել է «Թենիսի տապան-2012» միջազգային մրցաշարը (ֆոտո)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են քաղաքական  գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ  Հայաստանից և Ռուսաստանից: Թենիսի երևանյան մրցաշարին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ժամանել մոտ 40 հայտնի և սիրված անձինք` թենիսի մեծ երկրպագուներ: Սիրողական այս մրցաշարերը կազմակերպվում են 2001 թվականից և մասնակիցներից շատերը նման մրցաշարերի մասնակցելու մեծ փորձ ունեն արդեն: Յուրաքանչյուրչ անգամ խաղերը նվիրվում են որևէ ազգի հետ բարեկամությանը կամ որևէ մասնագիտության տեր մարդկանց համախմբելուն:

Ողջունելով «Թենիսի տապան-2012» մրցաշարի անցկացումը` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշեց, որ հայ և ռուս ժողովրուրդները դարեր շարունակ պայքարել և ցավել են միմյանց համար և հույս հայտնեց, որ չնայած անձրևոտ եղանակին` խաղերը կանցնեն ամենաջերմ մթնոլորտում: «Մի շատ խելացի մարդ, ով այժմ մեզ հետ չէ, մի անգամ ինձ մի բան ասաց, որը ես միշտ կհիշեմ. Նա ասաց, որ Ռուսաստանն ունի իրական ընկեր և դա Հայաստանն է: Այս կարծիքին են նաև այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր այստեղ են: Նրանք գիտեն, որ մենք քրիստոնյաներս դարերի ընթացքում սիրել և օգնել ենք միմյանց, պայքարել և ցավել են միմյանց համար: «Թենիսի տապան»-ը պարզապես սպրոտային հանդիպում ու մրցաշար չէ . Ըստ իս ` այս հանդիպումը մեր ընկերության և սիրո արտահայտումն է»:

Թենիսի մրցաշարից մեծ սպասելիքներ ունի նաև Խորհրդային միության երկակի հերոս, օդաչու-տիեզերագնաց Ալեքսանդր Իվանչենկովը:
«Դուք ստեղծել եք թենիսի հրաշալի կենտրոն և ես վստահ եմ, որ այս կորտերում կծնվեն թենիսի իսկապես մեծ վարպետներ: Թե Ռուսաստանից եկած թենիսիստներիս և թե հայաստանյան թենիսիստների համար այստեղ հավաքվելը մեծ տոն է: Մենք մեծ հաճույքով ենք հանդիպելու հայ սպորտսմենների հետ և վստահ եմ, որ եթե անգամ հաղթանակը մերը լինի, մենք մեծ դժվարությամբ կհասնենք դրան»:

Միջազգային մրցաշարի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:  Նշենք, որ այս օրերի ընթացքում մասնակիցները ոչ պաշտոնական մթնոլորտում հնարավորություն կունենան միմյանց հետ ծանոթանալու, գեղեցիկ խաղ վայելելու, թե մասնագիտական, թե սպորտային փորձի փոխանակում կատարելու, ինչպես նաև պատմամշակութային վայրեր այցելելով ծանոթանալու Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:

Թողնել պատասխան

Back to top button