ԿարևորՄիջազգային
Մահմեդական զոհաբերության տոնն Աղֆանստանում սկսվել է ահաբեկչությամբ


Մահմեդական զոհաբերության տոնն Աղֆանստանում սկսվել է ահաբեկչությամբ: Աֆղանստանի հյուսիսային հատվածում՝ Ֆարյաբ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևաքնով զոհվել է 41 մարդ, շուրջ 50 վիրավորվել են: Ըստ արևմտյան մամուլի, պայթյունի հետևաքնով զոհվել է նահանգի նահանգապետը և տեղի ոստիկանության ղեկավարը, որոնք մասնակցում էին մահմեդականների տոնին նվիրված առավոտյան նամազին: Ականատեսների պնդմամբ, ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով ոստիկանի համազգեստով մոտեցել է աղոթատեղիում հավաքված հավատացիալներին և ինքն իրեն պայթեցրել, ըստ նախնական վարկածի, թիրախում հենց եղել է ոստիականության ղեկավարը: