ԿարևորՀասարակություն

Դերենիկ Դումանյան. Վերելակի պոկվելու հետևանքով վիրավորների վիճակը ծանր է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ասել է, որ նախօրեին Դավիթաշենի կամուրջի մոտ` Սասնա-Ծռեր փողոցի 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել-ընկնելու հետևանքով տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրանք ունեն բազմաթիվ կոտրվածքներ ու սալջարդեր: Մենք պայքարում ենք նրանց կյանքի համար»,- նշել է ոլորտի պատասպանատուն: Իսկ երեկ կեսօրին Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույցի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան.«Նրա մոտ գիտակցություն կա, շփվում է բժիշկների հետ: Տուժածն ունի բազմաթիվ կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա Դերենիկ Դումանյանի խոսքով, մյուս հիվանդը, որի վիճակը միջին ծանրության է, ստացել է աջ սրունքոսկրի բաց կոտրվածք:Դա բարդ կոտրվածք է, և ապագայում նրան վիրահատություն է սպասվում: Մնացածի վիճակը բավարար է, և հուսով եմ, որ 1-2 օրից նրանք դուրս կգրվեն»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ, նրանք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ են: Տուժածներից իննին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.): Նշենք, որ Աբովյանում այսօր առողջապահության նախարարը վարչապետի հետ այցելել է «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական նորակառույց լաբորատորիա:

Թողնել պատասխան

Back to top button