ԿարևորՀասարակություն

Աննախադեպ իրադարձություն` «Մոսկվա» կ/թ-ում (Ֆոտո)

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է Հաշմանդամություն ունեցող մոդելների ֆոտոցուցահանդես: «Շրջանակից այն կողմ» խորագիրը նույնպես հենց այնպես չէր ընտրված: Նախաձեռնության իմնական նպատակն է ակնառու կերպով բարձրաձայնել այն պարզ իրողությունը, որ համապատասխան հնարավորության ընձեռնման դեպքում հաշմանդամը կարող է հաջողությամբ ներառվել ցանկացած, նույնիսկ ամենաանսպասելի ոլորտներում՝ հասնելով մեծ բարձունքների եւ իրագործելով դեռեւս չբացահայտված ներուժը:

Թողնել պատասխան

Back to top button