ԿարևորՏնտեսական

Նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 2500 դրամով

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովը 65-կողմ, 7-դեմ և 25-ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոփոխություններ կատարեց նվազագույն աշխատավարձի օրենքում։ Ըստ այդմ՝ 2013 թվականի հունվարի 1-ից  մեր երկրում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ` ներկայիս 32 հազ 500 դրամի փոխարեն:
Կառավարության այս նախաձեռնությանը ընդդիմախոսները մինչ քվեարկությունը ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց նկատառումները առաջարկվող բարձարացման չափի շուրջ:
«Բարգավաճ Հայաստանը»նախընտրեց ձեռնպահ քվեարկել,
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենց առաջակությունը` հասցնել աշխատավարձի նվազագույն շեմը մինչև 72 հազար 500 դրամ գործադիրը մերժեց: Իսկ ՀԱԿ-ի համար մերժելի էր 35 հազար դրամանոց շեմը:
Դեմ քվեարկեցին նաեւ «Ժառառանգություն» կուսակցության պատգամավորները:

Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ օրինագծի 2-րդ ընթերցմանը կներկայացվի ավելի մեծ աճի հնարավորությունների հիմնավորումը: Իսկ ահա  ազատդեմոկրատներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ քվեարկեցին:

Կենսաթոշակային բարեփոխումների քննարկումը նույնպես կայացավ ընդդիմության քննադատության ներքո: Հիմնականում շեշտադրումները այստեղ ուղղված էին աշխատողների հարկային բեռի մեծացմանը, ժողովրդի աղքատացմանը և արտագաղթի աճին, որոնք, ըստ ընդդիմադիրների, կարող են հետևել բարեփոխումների իրագործմանը:
Քննադատական այս ալիքը անընդունելի է կառավարության ներկայացուցչի՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի համար:

Թողնել պատասխան

Back to top button