ԿարևորՀասարակություն

Երկու զոհ, երկու վիրավոր. նորակառույցի վերելակը պոկվել է

Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 նորակառույց շենքի վերելակը պոկվել է, ահազանգը ԱԻՆ- ում ստացվել է այսօր ժամը 17- 22- ին։
Դեպքի վայր մեկնած ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի խմբերը եւ մարտական մեկ հաշվարկը պարզել են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը գրացված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն։ Վերելակը բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է։

Դժբախտ պատահարի զոհ է դարձել 2 մարդ, եւս 2- ը՝  45-ամյա Խաչիկ Եփրեմյանն ու 60-ամյա Գեւորգ Սաֆարյանը, տուժել են։ Վերջիններին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Այսօր ավելի վաղ արտակարգ պատահար էր տեղի ունեցել նաեւ Խանջյան փողոցում։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button