ԿարևորՔաղաքական

Բանակցություններում փոխվել է Հայաստանի ասելիքը, ասում է վերլուծաբանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը  ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Լուրը ուրախալի համարելով՝ «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր նշել է, որ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի գերակայությունը ճանաչելու ճանապարհով:
Սաֆարովի հերոսացումից հետո, ըստ նրա, փոխվել է նաև Հայաստանի ասելիքը: Կատարվածից հետո տարաբնույթ մեկնաբանություններ ու եզրահանգումներ ներկայացվեցին. ոմանք պնդում էին բանակցություններն ընդհատելու մասին։
Հայաստանը գնաց բանակցությունները շարունակելու ճանապարհով, թույլ չտալով Ադրբեջանի իշխանությունների երազանքի իրականացում, որն էր բանակցությունների տապալումը, բացատրեց Կարեն Բեքարյանը։
Բանակցությունները շարունակվում են, սակայն հստակ է, որ դրանք չեն կարող նույն կերպ ընթանալ: Կարեն Բեքարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պահանջները փոխվել են. հետաքննության մեխանիզմներ, դիպուկահարների հեռացում, անվտանգության ավելի հստակ երաշխիքներ:

Հայկական կողմը պետք է պնդի, որպեսզի ԵԱՀԿ -ն կամ գոնե միջնորդներն ունենան գրասենյակ Ստեփանակերտում, որպեսզի տեղում և լիարժեք տիրապետեն իրավիճակին, կոշտ ասելիք շարքը շարունակեց Եվրոպական ինտեգրացիայի ղեկավարը:

Նալբանդյան- Մամեդյարով թերևս կոշտ խոսակցությունը կկայանան հոկտեմբերի 27- ին՝ Փարիզում, որի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները,  Կարեն Բեքարյանի կարծիքով, օրակարգում կքննարկեն նաև  Սարգսյան- Ալիև հանդիպման հարցը։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button