ԿարևորՏնտեսական

Ամփոփվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեւանում այսօր ամփոփվել է հոկտեմբերի 24-ին մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Բազմապիսի հանդիպումների ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն այսօր ընդգծել է, որ ներկայում օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառում: Կարևոր նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային, մասնավորապես՝ երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը: Նշվել է նաև, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը: Իր հերթին Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ընդգել է, որ այսօրվա աշխարհում, որտեղ շատ են թշնամանքն ու դավերը, շատ կարեւոր է հարեւան եւ բարեկամ երկրի հետ գործակցության զարգացումը, ինչի ներուժը շատ մեծ է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button