ԿարևորՏնտեսական

2012-ին առաջին անգամ Պետգույքի կառավարման վարչությունը բնակֆոնդի հաշվառում է իրականացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մենք կամաց-կամաց նեղացնում ենք Էռնեկյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ հավելելով՝  «մի կողմից մենք ասում ենք, որ ներդրման ծավալները պակասել են ՀՀ-ում, մի կողմից էլ չենք թողնում, որ ներդրումներ իրականացվեն»: Վերջինս ԶԼՄ-ների հետ հանիդպմում կազմակերպել՝ այս տարվա անցած ինն ամիսների արդյունքներն ամփոփելու՝  միաժանակ նաև այն գիտակցմամբ, որ  ներկայացված թվերը լրագրողներին այնքան էլ շատ չեն հետաքրքրում: Ուստի և Սահակյանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանելու բազմավովանդակ բոլոր հարցերին, որոնք ի դեպ, սպասեցնել չեն տվել: Արման Սահակյանը նաև նկատել է, որ անթերի չեն աշխատում, ամեն ինչ չէ, որ իրենց գոհացնում է, սակայն, կարծում է, որ  հանրապետության նախագահի՝ 2012թ յոթ տոկոս աճ ունենալու հանձարարականին, հասելու են: Պետգույքի կառավարման վարչության պետը նաև խոստացել է լրագրողների հետ ավելի հաճախ հանդիպել: Տեղեկացնենք, որ  շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում մամուլի ասուլիսի տեսքով սա Արման Սահակյանի ու լրագրողների երկրորդ հանդիպումն էր:

Կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման վարչության պետը ներկայացրել է 2012 թվականի անցած 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ի դրութմանբ, պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են 219 միլիոն դրամ, որից պետական բյուջե է մուտքագրվել մոտ 171 միլիոն դրամ: 49 միլիոնը համայնքներին է փոխանցվել: Այս տարվա անցած 9 ամսիների ընթացքում Պետագույքի օտարման արդյունքում մուտքերը կազմել են 687 միլիոն դրամ, որից պետբյուջե է փոխանցվել 493 միլիոն դրամ: 194 միլիոն էլ մուտքագրվել է համայնքային բյուջե:
2012-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ 90 աճուրդ է կայացել. ընդհանուր առմամբ վաճառվել է 92 միլիոն դրամի պետական գույք: Առաջին անգամ Պետգույքի կառավարման վարչությունն իրականացրել է Պետական բնակելի ֆոնդի հաշվառում:

Թողնել պատասխան

Back to top button