ԿարևորՔաղաքական

Սոցիոմետր.«Ամենամեծ վարկանիշն ունեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, մնացածների շանսը բավականին փոքր է»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Սոցիոմետր սոցոիոլոգիական կենտրոնի հաշվարկներով` առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու կառաջադրի կամ մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուի կսատարի 12 կուսակցություն: Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է, որ այստեղ կարևորը ընդդիմության ռազմավարությունն է ու Բարգավաճ Հայաստանի դիրքավորումը: «Ընդդիմադիրների` առանձին-առանձին հանդես գալու դեպքում իշխող կուսակցության թեկնածուն կարող է հաղթել առաջին փուլում: Մեկ թեկնածուի պաշտպանելու դեպքում շանսերը կարող են մեծանալ: Այսինքն` մեկ կամ երկու փուլ լինելու հավանականությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչպես կդիքավորվի Բարգավաճ Հայաստանը և ինչպես դրան կվերաբերվեն մյուս կուսակցությունները»,-ասել է սոցիոլոգը:

«Մեր գնահատականներով` ամենամեծ վարկանիշն ունեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Մնացածների շանսը բավականին փոքր է: Ամենամոտը Րաֆֆի Հովհաննիսյանն է` մոտ 15 տոկոս ձայն, ապա գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանը` 5-6 տոկոսի սահմանում: ՀՅԴ-ի երկու ներկայացուցիչները` Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը միասին ունեն մոտ 6 տոկոս ձայն: Այլ քաղաքական գործիչ ասպարեզում չկա, բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Նա կարող է ջոկերի նման ինչ որ քաղաքական ուժի միավորվի, ուժեղացնի և ինչու չէ, դառնա այդ միավորման ներկայացուցիչը: Բայց դա կախված է ոչ այնքան թե նրա անձնական որոշումից, որքան նրանից, թե քաղաքական ուժերը կհրավիրե՞ն նրան, կօգտվե՞ն նրա կարողություններից, թե՞ ոչ»:

Թողնել պատասխան

Back to top button