ԿարևորՀասարակություն

Հասարակական գործիչներն առաջարկում են ստեղծել հայրենադարձության գործակալություն

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հայրենադարձության և սիրիահայերին աջակցման նախաձեռնող խումբն առաջարկել է ստեղծել այս պահին սիրիահայերի աջակցման, բայց ընդհանրապես հայրենադարձության գործակալություն: Նրանք կարծում են, որ այսօր խնդիրը հայ համայնքի ֆիզիկական գոյության հարցն է եւ դա հնարավոր կլինի լուծել հայրենադարձության միջոցով։

Նախաձեռնող խմբի անդամ, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանի խոսքով` թեեւ որպես համայն հայության հայրենիք Հայաստանի կառավարությունը սիրիահայերին օժանդակելու քայլեր կատարում է, սակայն  իրենց մտահոգությունները շարունակում են։
Կարինե Հոկոբյանը նկատեց, որ արտագաղթի ֆոնին հայրենադարձության մասին խոսելն այսօր շատերին թվում է անհասկանալի, ուտոպիկ մի բան, սակայն առավել խորքային հարցը դիտարկելով հասկանալի կլինի, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են։
Բանախոսը նաև հավելեց, որ պետք է մշակել ծրագիր Հայաստան եկող սիրիահայերին հայրենի հողին կապելու համար: Օրինակ` կան հայրենադարձ սիրիահայեր, ովքեր նոր գործ են ուզում սկսել Հայաստանում, ուստի առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ է նրանց ազատել հարկերից։
Հայրենադարձության և սիրիահայերի աջակցման նախաձեռնող խումբն առաջարկեց նաեւ առաջիկայում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած մարաթոնի ընթացքում հավաքված ամբողջ գումարն ուղղել սիրիահայության խնդիրների լուծմանը հենց Հայաստանում, նրանց համար այստեղ տներ գնել, ապահովել կեցության պայմաններով։
Նախաձեռնության անդամներից նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ` Սիրիայում տիրող իրավիճակը դեռ երկար կշարունակվի ու հայտնի չէ, թե դրանից հետո էլ որ երկրնում նման ալիք կբարձրանա:

 

Թողնել պատասխան

Back to top button