Հասարակություն

Հայագիտական կենտրոն՝ համացանցում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/241012spyurk.mp3

Համացանցում translator.am կայքում գործում է հայերենի և հայագիտության կենտրոնը, որի նպատակն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը և նրա ուսուցման գործընթացին, հատկապես՝ Սփյուռքում, ինչպես նաև մատչելի է դարձնում օտարալեզու տեղեկատվությունը հայ ընթերցողին և օժանդակել հայերենով վարվող մասնագիտական ուսումնական գործընթացին:
Կենտրոնի ակունքների մոտ կանգնած են Էդուարդ և Սուրեն Մանուկյան եղբայրները, ասում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը:
Կենտրոնի միջոցով հնարավոր է իրականացնել արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն իմաստային թարգմանություններ: Այստեղ գործում է բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, որտեղ ներառնված է արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար, անգլերեն, ռուսերեն և լատիներեն լեզուների ընդհանուր առմամբ մոտ 280 հազար բառ:
Հատկանշական է, որ կայքում կարելի է կատարել հայերեն նախադասությունների քերականական վերլուծումը և ուղղագրական սխալների սրբագրումը:

Թողնել պատասխան

Back to top button