ԿարևորՔաղաքական

Գործուղումները հակադրել սոցիալական խնդիրներին կոռեկտ չէ, ասում է վարչապետը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանին  այսօր չէր մասնակցում արտգործնախարար Էդվարդ նալբանդյանը: Նախարարի՝ Մեքսիկայից Գվատեմալա երթուղին  զարմացնում է ԲՀԿ- ական պատգամավոր Էլինար Վարդանյանին: Ինչո՞վ  եք բացատրում այն հանգամանքը, որ արտգործնախարարը պարբերաբար այցելում է այնպիսի երկներ, որոնց մասին ՀՀ սովորական քաղաքացին լավագույն դեպքում գիտի աշխահագրության դասագրքերից, հարցնում է նա:

Հարցադրման տրամաբանությանը  վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայն չէ նախ  այն պատճառով, որ շարքը կարելի է շարունակել,  բազմաթիվ այլ խնդիրներ էլ թվարկել ու ասել, թե գործուղումներն ընդհանրապես ավելորդ են։ Գործուղումները հակադրել սոցիալական խնդիրներին կոռեկտ չէ, ասաց վարչապետը՝ հավելելով նաև, որ արտգործնախարարի բոլոր գործուղումները կարևոր են, իսկ նպատակները նախապես համաձայնեցվում ու քննարկվում են:

Գազի սակագնի մասին

ՌԴ «Գազպրոմ » ընկերության հետ բանակցությունները գազի գնի շուրջ ավարտված չեն ու շարունակվում են՝ ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցի, խորհրդարանում ասաց  էներգեըտիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Իսկ հարցը ՀԱԿ ներկայացուցիչը ձևակերպեց հետևյալ կերպ ճի՞շտ է, որ ռուսական գազի դիմաց ՀՀ-ն վճարում է 240 դոլար` 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ մասին չի հրապարակվում` նախագահական ընտրություններից առաջ ցնցումներից խուսափելու համար:

Նախարարը նշեց, որ գնի բարձրացումը ընտրությունների հետ կապ չունի, իսկ բանակցություններն էլ ընթանում են գաղտնի, քանի որ Ռուսաստանը գազ է վաճառում նաեւ ԱՊՀ մյուս երկրներին եւ յուրաքանչյուրի նկատմամբ «ունի առանձնահատուկ մոտեցում»։

 

Օդահաղորդակցության մասին

«Ի՞նչ է կատարվում օդային հաղորդակցության ոլորտում»,-  այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ նշելով, թե  «Արմավիայի» և «Զվարթնոցի» հարաբերությունները պարբերաբար  անհասկանալի զարգացումներ են գրանցում:
Կառավարությունը խոստացավ հարցին գրավոր պատասխանել։

Թողնել պատասխան

Back to top button