ԿարևորՀասարակություն

«Ապացուցված աքսեոմ». Ռուբեն Գալչյանի ֆիլմը միտված է քարտեզների միջոցով հակադարձելու մեր հարևանների պատմական զեղծարարություններին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մի քանի երիտասարդ հեղինակների նախաձեռնությամբ նոյեմբերի սկզբին հանրության դատին կներկայացվի վավերագրական նոր ֆիլմ՝ նվիրված բազմաթիվ պատմաաշխարհագրական հետազոտությունների հեղինակ, քարտեզագիր Ռուբեն Գալչյանի աշխատություններին։ «Ապացուցված աքսեոմա». 35 րոպե տևողությամբ ֆիլմը միտված է քարտեզների միջոցով հակադարձելու մեր հարևանների պատմական զեղծարարություններին։ Ֆիլմի տարածմանն աջակցում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղակատվության կենտրոնը։ «Ապացուցված աքսեոմա». մասանգիտությամբ լրագրող երիտասարդ հեղինակների ստեղծած վավերագրական ֆիլմն ըստ էության փաստերի հավաքածու է, ինչպես և մասանգիտթյամբ ինժեներ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բոլոր աշխատությունները։ Նա հրատարակել է մի քանի գրքեր՝ Հայաստանի ու այս տարածաշրջանի հնագույն քարտեզների մասին, ունի հսկայական տեղեկատական հավաքածու, այն մասին, թե աշխարհի ճանչված թանգարաններում և գրադարաններում ինչ տեղեկություններ կան Հայաստանի մասին։ Գալչյանի երկար տարիների ուսումնասիրություններն այսօր հիմք են տալիս պնդելու, որ տարածշրջանի հնագույն երկրները Հայաստանն ու Պարսկաստանն են, որոնք ունեն 2500 տարուց ավելի պատմություն։

2600 տարի անց թուրքական տերության թեթև ձեռքով ցեղասպանության արդյունքում քարտեզներից ջնջվեց Հայաստան անվանումը, բայց պատմական փաստերն անջնջելի են և անհերքելի,-համոզված է Ռուբեն Գալչյանը։ Նույն քարտեզների վկայությամբ անջնջելի է նաև փաստը, որ Ադրբեջանի հանրապետություն անվանումը կրող երկրի առաջացման պատմությունը սկսվում է միայն 1918 թվականից՝ ի հակառակ ադրբեջանցիների այն պնդումների, որ նրանք Կովկասի ալբանցիների հետնորդներն են:

«Տարբեր շփումների ընթացքում բավական է միայն ցույց տանք Գալչյանի քարտեզները և մեր ադրբեջանցի գործընկրենրեը միանգամից լռում են»,-ասվածը վերահաստաատում է նաև ՀՀ ԱԳՆ ԱՊՀ գործերով կառավարման խորհրդական, պատմաբան Գուրգեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` դիվանագետի զենքն այսօր քարոզչությունն է, բայց քարոզչությունն առանց փաստերի ոչինչ է։ «Ռուբեն Գալչյանի աշխատությունները քարոզչական պատերազմում մեզ ամուր հիմք ու հենարան են դառնում»,-ասում է պատմաբանը:

Թողնել պատասխան

Back to top button