ԿարևորՄշակույթ

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան 83-րդ տարեդարձն է

1929 թվականի այս օրը Ստեփանավան քաղաքում ծնվել է հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Մեծանուն արտիստը Երևան է տեղափոխվել 1948-ին և աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991-ին հիմնադրել է ,Համազգայինե թատրոնը: 1997-2006 թթ-ին Սոս Սարգսյանը եղել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է: 2009 թվականին ընտրվել է Հանրային խորհրդի անդամ:
Սոս Սարգսյանը խաղացել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ նկարահանված ինչպես Հայաստանում, այնպես էլ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button