Տնտեսական

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է վարչապետին

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերը շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ):

Դեսպան Հեֆերն  շնորհավորանքը փոխանցել է իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում:
Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ավարտին դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով:
Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Թողնել պատասխան

Back to top button