ԿարևորՏնտեսական

Doing Business 2013. Հայաստանը 32-րդն է, Վրաստանը՝ 9-րդը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստն աչքի ընկավ առանձնահատկություններով: Նախ, այն առաջին անգամ անցակցվեց կառավարության շենքից դուրս: Սովորաբար նմանատիպ նիստերը գումարվում են կառավարության շենքում, այս անգամ , սակայն, ավանդույթը խախտվել էր ու այն Սինոփսիս Արմենիա ընկերության շենքրում անցյկացվեց: Մինչ նիստը, ընկերության տնօրինությունն առիթն օգտագործելով ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ, հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց Սինոսփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի հնարավորությունները: Իսկ այստեղ, դրանք բավականին շատ են, ու ամենակարևորը հօդս են ցնդում հայկական կրթական համակարգից դժգոհողների բոլոր բացասական կարծիքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլրոտում առաջատար համարվող երկրների համալասրաններում Միկոէլեկտրոնիկա առարկան դասավանդվում է հենց Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի մշակած ծրագրերով:

Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հպարտությամբ է խոսում այս մասին.«Չինաստանում, Հնդկաստանում, Հորդանանում և արաբական այլ երկրներում: մենք հպարտանում ենք այս հաջողություններով, որովհետև իսկապես իմ թվարկած երկները լրջագույն հաջողություն ունեն ՏՏ ասպարեզում, և միայն այն փաստ, որ նրանք օգտագործում են Սինոփսիս Արմենիայում մշակված ծրագրերը դա,կարծում եմ, լրջագույն հաջողություն է»:
Հերթական հաջողությունը գրանցվել է Համաշխարհային բանկի խմբում ընդգրկված միջազգային կորպորացիայի զեկույցում կամ ինչպես ավելի կարճ են ասում՝ Dooing biznes-2013ում, որն այս տարի  հրապարակվել է «Խելամիտ կարգավորումներ միջին եւ փոքր բիզնեսի համար» խորագրի ներքո: Զեկույցը հրապարակվել է այս գիշեր ու այս ուրախալի լուրով էլ այսօր սկսվեց ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Զեկույցի համաձայն, Doing business-2013-ում Հայաստանի զբաղեցրած 32-րդ տեղը լավագույնն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Տվյալները ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել միանգամից 18 կետով, որը լավագույն տեմպն է ԱՊՀ տարածքում:

«Ղազախստանը առաջընթաց է ապրել 7 կետով, Բելառուսը՝ 2, Մոլդովան՝ 3, Ռուսաստանը՝ 8, Ուկրաինան՝ 15, Տաջիկստանը՝ 14: Անցյալ տարի առաջընթացի տեմպով առաջինը Ղազախստանն էր: Արդյունքում՝ Հայաստանը առաջ է անցել ԱՊՀ բոլոր երկրներից, իսկ տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին: Ադրբեջանի դիրքը վատացել է 1 կետով, իսկ Թուրքիայինը՝ 10 կետով»:

«Աննախադեպ բարելավում ենք ունեցել մեկ տարվա ընթացքում»,- նկատեց հանրապետության վարչապետը միաժամանակ շեշտելով, որ առաջընթացի տեղ կա ու պետք է աշխատանքներ տարվեն հենց այդ ուղղություններով: Իսկ Հայաստանի ցուցանիշերը դեռ պետք է բարելավվեն վարկերի ստացման, սեփականության գրանցման, արտաքին առևրտրի ցուցիչներում, որտեղ նախորդ տարվա համեմատ կամ փոփոխություններ չկան, կամ էլ դրանք մեկ երկու կետով նվազում են արձանագրել: Էկոնոմիկայի փոխնախարարի պարզաբանմամբ, պատճառն այն է, որ զեկույցում ընդգրկված երկրներում բարեփոխումներն ավելի արագ են իրականացվում: Հաջողությունները շարունակվում են նաև գերակա գռչակված ՏՏ ոլորտում: Հիշեցնենք, որ հենց այս ոլորտն էր, որը 2009թ-ի ծանր ճգնաժամային տարում անկման փոխարեն աճ գրանցեց: Նիստում անդրադարձ կատարվեց նաև ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր՝ ԱՐՄԹԵՔ 2012թ համաժողովի կազմակերպչական հարցերին: Համաժողովն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 14-15 : Անցկացման հասցեն անփոփոխ է՝ ԱՄՆ ՝ Սիլիկոնյան հովիտ:

 

Թողնել պատասխան

Back to top button