Հասարակություն

Հայաստանում կան 6 հազար ավետարանչականներ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

 

Հայաստանի  Ավետարանական եկեղեցին ունի մինչև 6 հազար հավատացյալ, որոնք այցելում են երկրում գործող շուրջ 40 եկեղեցական կենտրոնները, լրագրողներին այսօր հայտնեց եկեղեցու նախկին առաջնորդ, վերապատվելի Ռընե Լևոնյանը: Իսկ հանդիպման բուն առիթը Լարիսա Գևորգյանի հեղինակած «Հավատարիմ ինքնությանը» գրքի շնորհանդեսն էր, որտեղ ամփոփված է վերապատվելու և իր տիկնոջ Հայաստանում և Սփյուքում  ծավալած գործունեությունը:

Վերապատվելի Ռընե Լևոնյանը բավականին ճանաչված անձնավորություն է` շնորհիվ ծավալած ակտիվ հայրենանպաստ գործունեության:  60-ամյա ֆրանսահայ այս հոգևոր գործիչը այժմ Ֆրանսիայի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղարն է և Հայ Ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչը։ Այդ պաշտոնները վարում է Փարիզից, սակայն չի նշանակում, որ վերապատվելին լքել է Հայաստանը:
Դոկտոր Լևոնյանը նշեց, որ իր հայաստանյան առաքելության տարիներին Ավետարանական եկեղեցին վերակազմավորված մեր երկրում և այսօր  իրականացնում է բազում ծրագրեր ոչ միայն հոգևոր, այլ նաև բարեգործական, կրթական, մշակութային ոլորտներում:  Այժմ եկեղեցին գլխավորում է վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը:
Հայաստանի  Ավետարանական եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն համարում է Մայր եկեղեցի, և այսօր հարաբերությունները կրում են համագործակցությանը միտված բնույթ:
Վերապատվելին մերժեց իրենց եկեղեցուն մեղսագրվող հոգեորսության մեղադրանքները: Ըստ նրա՝ անցած տարիների ընթացքում  Հայաստանի  Ավետարանական եկեղեցին անշահախնդիր օգնել է հարյուր հազարավոր մարդկանց Հայաստանում և Արցախում և չեն ծրագրել զբաղվել հավատացյալների փախցնելով:

Թողնել պատասխան

Back to top button