ԿարևորՄշակույթ

Լեւոն Իգիթյան.«Ավելի լավ է Չարենց կարդան, ոչ թե նստեն նրա արձանի կողքը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մշակութային զանգվածային  միջոցառումների, Երևանի տեսքի, ձեռքբերումների և խնդիրների մասին են այսօր խոսել հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն ու Երևանի ավագանու անդամ, Ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Նրանք անդրադարձել են նաև քաղաքում տեղադրված արձաններին, դրանց առանձնահատկություններին ու դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքին: Այս առումով Իգիթյանը նկատել է, որ շատ ավելի ճիշտ կլիներ եթե Չարենցին կարդաին և ոչ թե նստեին նրա արձանի կողքը` առանց իմանալու անգամ, թե ում արձանն է:

Գումարների անիմաստ վատնումը պետական քաղաքականության մաս համարելով` հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը կարծում է, որ այդ նույն գումարները կարելի է ծախսել շատ ավելի արդյունավետ և ծախսել առավել մնայուն արժեքների վրա: Այս առումով առանձնացնելով վերջերս կազմակերպված Էրեբունի-Երևանին նվիրված տոնակատարությունները նա նշեց, որ դրանք անգամ մշակութային էլ չեն, դրանք պարզապես արհեստական զանգվածային միջոցառումներ են:

Երևանը խոսքով չէ, որ պետք է սիրեն, քաղաքը սիրում են` այն կառուցելով, բարեկարգելով և խնամելով յուրաքանչյուր կանաչ թուփը, նկատեց Կարինե Հակոբյանը: Զանգվածային միջոցառումներին դրական չի վերաբերվում նաև Երևանի ավագանու անդամ, Ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Նշելով, որ մշակույթը մասսայական չի լինում` Իգիթյանն անկեղծացավ. «Երևանի բնակիչ լինելն ինձ համար արդեն իսկ տոն է»: Լևոն Իգիթյանը կարծում է, որ մեր մշակույթի հետ որևէ կապ չունեն նաև քաղաքում հայտնված արձանիկները: Ըստ նրա շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Չարենցին կարդաին և ոչ թե նստեին նրա արձանի կողքը` առանց իմանալու անգամ, թե ում արձանն է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button