ԿարևորՄշակույթ

«Թռչնակը և փիսիկը» ջերմ ընդունելության է արժանացել Լիտվայում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2012-ի փետրվարին կայացած «Արմմոնո» թատերական փառատոնի առանցքը լիտվական ծրագիրն էր՝ նվիրված Հայաստանի ու Լիտվայի միջև դիվանագիտական հարբերությունների հասատատման 20-ամյակին։ Լիտվական ծրագրի շրջանակներում փառատոնն այդ օրերին հյուրընկալում էր լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լուչիա Արմոնայտեին։ Վերջինի «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան բեմադրության պրեմիերան կայացավ հենց փառատոնի օրերին։ Բեմադրիչ Գոռ Մարգարյանն ու դերակատար Զարուհի Խաչատրյանը հիշյալ մոնոներկայցամամբ հանդես են եկել հոկտեմբերի 9-13-ը Լիտվայում կայացած միջազգային թատերական փառատոնում։ Երևան բերած բազմաթիվ մրցանակներն ու դիպլոմները վկայում են ամեանջերմ ընդունելության մասին:

«Ես կորցրել եմ ձայնս» . ներկայացման վերանագիրն ուղղակիորեն բնութագրում է հերոսու թե ֆիզիակակն, և թե հոգեբանական վիճակը։ Ընտրելով «վանդակում բանտարկված թռչնակի» դերը հերոսուհիին թողնում է բեմն ու դառնում «փիսիկի» գերին, իսկ փիսիկը սիրում է խաղալ զոհի հետ։ Համակրպվել վանդակին, թե՞ փախչել բանտից . Զարուհի Խաչատրյանի մարմնավորած հերոսուհին բարդ ընտրության առջև է :

Մոնոներկայացումը հրավեր է ստացել Գերմանիայից , իսկ նոյեմբերի 6-ին կներկայացվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, թատրոն, որն ինչպես նշում է գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, մեր բարդ ժամանակներում էլ ապրում է բուռն ստեղծագործական կյանքով՝ լայն հարթակ տրամադրելով նախ երիտասարդներին, ովքեր նոր արյուն են ներարկում հայ թատերական կյանքին:

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած «Worjd folk 2012» միջազագային մրցույթ-փառատոնից վերջերս առաջին մրցանակով ու ֆոլկլորի աշխարհի չեմպիոնի տիտղոսով վերադարձավ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ, երաժշտկան կոմդիայի թատրոնի դերասան Կարեն Զոհրաբյանը։ Թատրոնի վերջին շրջանում արձանագարված հաջողությունների ցանկում այսօր հիշատակվեց նաև Ալավերդիում կայաացած «Թատերական Լոռի» 21-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված էր Գալյա Նովենցին:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button