Հասարակություն

Երթուղային միկրոավտոբուսը շրջվել է

Այսօր Երևանում, ժամը 15:50-ի սահմաններում, թիվ 43 երթուղու «Գազել» մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենան Ագրարային համալսարանի շենքի մոտ շրջվել է։

«Shamshyan.com»- ի հաղորդման համաձայն՝ 4 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի արդյունքում վնասվել է նաև ճանապարհին կայանված «Պեժո» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը:

Թողնել պատասխան

Back to top button