ԿարևորՄիջազգային

ԱՄՆ նախընտրական դեբատների 3-րդ փուլում հաղթել է Օբաման

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման հաղթել է նախագահական ընտրությունների հեռուստադեբատի 3-րդ փուլում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Օբամայի ելույթը հավանել են ամերիկացիների 48%-ը, իսկ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիինը՝ 40%-ը։ Երրորդ դեբատը Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի միջև տեղի է ունեցել երեկ՝ Ֆլորիդա նահանգում։ Այն նվիրված է եղել արտաքին քաղաքականությանը։ Նախորդ երկու հեռուստաբանավեճերի արդյունքում թեկնածուները «ոչ ոքի» էին գրանցել։ Միթ Ռոմնին հաղթել էր առաջին դեբատում, որն առնչվել էր ներքին քաղաքական հարցերին, իսկ Օբաման երկրորդում, որում կողմերը լսարանին էին ներկայացրել ներքին և արտաքին քաղաքականության շուրջ իրենց տեսակետները։ Փոխնախագահների հեռուստաբանավեճում հանրապետական Պոլ Ռայանը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։ Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button