Հասարակություն

Վարչապետը հանձնարարությամբ Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կկառուցվի

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար:

Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները Տիգրան Սարգսյանին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ:
Համայնքի շուրջ 2000 շահառուները չեն կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որևէ ձևով տեղափոխել:
Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել:

Թողնել պատասխան

Back to top button