Հասարակություն

«Կիլիկյան» դպրոցում սիրիահայ աշակերտների համար պայմաններն ապահովված են

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ  ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգտակար լինել այս նախաձեռնությանը: Մեր ուսուցչուհիներն այսօր հերոսական գործ են անում, նվիրյալ աշխատանք, որպեսզի ոչ մի աշակերտ խորթություն չզգա: Բնականաբար՝ մենք չէինք կարող անտեսել սիրիահայերի ցանկությունը ունենալ սիրիական ծրագրով դպրոց»,- ասած Հրանուշ Հակոբյան։

Թողնել պատասխան

Back to top button